Օլանդը հորդորել Է անհապաղ վերսկսել միջսիրիական բանակցությունները
ОБЩЕСТВО Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը վերստին հորդորել Է շուտափույթ վերսկսել միջսիրիական բանակցությունները՝ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, բացառությամբ ծայրահեղականների եւ արմատականների խմբավորումների, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանսիան ողջունում Է բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարտական գործողությունների դադարեցմանը Սիրիայում: Այդ պատճառով մենք ՄԱԿ-ի ԱԽ-ում պաշտպանեցինք Թուրքիայի եւ Ռուսաստանի կողմից առաջարկված բանաձեւը»,-հայտարարել Է Օլանդը՝ հունվարի 12-ին ելույթ ունենալով դիվանագիտական կորպուսի առջեւ:
Նրա խոսքով՝ Սիրիայում անհրաժեշտ Է իշխանության քաղաքական անցման հասնել բանակցությունների ճանապարհով:
«Բանակցությունները պետք Է վերսկսվեն հնարավորինս շուտ բոլոր կողմերի մասնակցությամբ, այդ թվում՝ ռեժիմի ներկայացուցիչների, բայց առանց ծայրահեղականների եւ արմատականների խմբավորումների ներկայացուցիչների»,-ասել Է Օլանդը, ընդգծելով, որ, իր կարծիքով, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը «չի կարող խնդրի լուծման մաս կազմել, որի պատճառը ինքն Է», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



