Հայաստանը Դուբայում հյուպատոսություն կբացի
МЕЖДУНАРОДНОЕԱրաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կստեղծվի Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն՝ հյուպատոսական շրջանում ընդգրկելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները։
Այս մասին նախագահի հրամանագրի նախագիծը քննարկության է դրվելու Կառավարության՝ այսօր կայանալիք հերթական նիստի ընթացքում:
Ըստ նախագծի՝ ԱՄԷ–ում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2500–3000 միջև: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4–5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները:
«Մինչ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը այդ երկրների հետ որոշակի առևտրատնտեսական կապեր էին սկսել զարգանալ` մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքի միջոցով»,– ասված է նախագծի մեջ:
Նկատի ունենալով վերոշարադրյալը, աշխարհագրական առումով Հայաստանին մոտ լինելու հանգամանքը, ԱՄԷ–ում Հայաստանի գործարար շրջանակների ներկայացվածությունը, ինչպես նաև վերջին տարիներին ԱՄԷ գործարար շրջանակների հետաքրքրվածությունը Հայաստանի նկատմամբ` որոշում է ընդունվել ԱՄԷ Դուբայ քաղաքում հիմնել ՀՀ գլխավոր հյուպատոսություն` որպես հյուպատոսական տարածք ներառելով ԱՄԷ հյուսիսային էմիրությունները:
Գլխավոր հյուպատոսության հիմնումը հնարավորություն կընձեռի, բացի հյուպատոսական աշխատանքից, տեղում ծավալել առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առավել խորացմանն ու զարգացմանը միտված գործունեություն:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
3
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
4
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»
5
ФСБ объявила, что подозреваемые в покушении на замглавы ГРУ Владимира Алексеева признали вину



