Հնդիկ զինվորը վատ սննդի պատճառով սպանել է 4 ծառայակիցներին
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Բիհար նահանգում զինվորը կրակ է բացել իր ծառայակիցների վրա ՝ սպանելով նրանցից 4-ին, հայտնում է «Սինհուան»։
«Դեպքը տեղի է ունեցել Անվտանգության կենտրոնական ուժերի անձնակազմի պաշտոնական ճեպազրույցի ժամանակ, զինվորը անսպասելիորեն կրակ է բացել իր ծառայակիցների վրա»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը։
Դեպքից մեկ օր առաջ սահմանապահը երեք տեսագրություն էր հրապարակել սոցցանցում, որտեղ երեւում է, որ առաջապահ դիրքերում զինվորներին շատ վատ որակի սնունդ են տալիս, հաճախ էլ քաղցած թողնում։
Հնդկաստանի կառավարությունը կարգադրել էր հետաքննել այս ահազանգը, բայց Անվտանգության կենտրոնական ուժերը հերքել էին այդ մեղադրանքները, ասելով, որ այդ զինվորը «մութ անցյալ ունի», հարբեցողի համբավ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



