Իսրայելի օդուժը ավիահարված Է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային
МЕЖДУНАРОДНОЕ Իսրայելի օդուժը մի շարք ավիահարվածներ Է հասցրել Դամասկոսի մերձակա Mezzeh ավիաբազային՝ ոչնչացնելով զինամթերքի պահեստը, ինչը պայթյունների Է հանգեցրել այդ ռազմական օբյեկտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են արաբական ԶԼՄ-ները:
«Իսրայելական ավիահարվածներից զոհվածներից թիվը դեռեւս հայտնի չԷ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Սիրիական բանակի ավագ սպայի տեղեկատվության համաձայն՝ զոհվածների թիվը պետք Է որ մեծ չլինի, քանի որ հարվածների պահին պահեստի մոտ մեծ թվով զինվորականներ չեն եղել: Ավելի ուշ SANA պետական գործակալությունը հաստատել Է ավիահարվածների վերաբերյալ տեղեկատվությունը եւ հայտնել, որ ռմբակոծման վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ:
Ինչպես հայտնել Է BBC News-ը, Սիրիայի իշխանությունները Իսրայելին մեղադրել են ավիահարվածներ հասցնելու մեջ: Հեռուստաալիքը նշում Է, որ Իսրայելի կառավարությունը չի հերքել եւ չի հաստատել այն տեղեկատվությունը, որ հարվածներ Է հասցնում Սիրիային:
Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ հզոր պայթյուն Է որոտացել Դամասկոսի Կաֆր Սուսա թաղամասում, ինչի հետեւանքով զոհվել Է յոթ մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
День рождения в Италии с Юнибанком



