ՄԱԿ-ում հայտարարել են, որ պարենամթերքի գներն իջում են հինգերորդ տարին անընդմեջ
ОБЩЕСТВО 2016 թվականին հիմնական պարենային հումքի գները 1,5 տոկոսով կրճատվել են՝ շարունակելով 2011 թվականին սկսված անկումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 12-ին այս մասին հայտնել Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ): Այն ներկայացրել Է պարենային գների ինդեքսի վերլուծությունը, որը հաշվարկվում Է հինգ հիմնական ապրանքային խմբերի՝ հացաբույսերի, ձեթի, կաթնամթերքի, մսի եւ շաքարի գների ինդեքսների միջին մեծությունների հիման վրա:
«2016 թվականի արդյունքներով ինդեքսի միջին մեծությունը կազմել Է 161,6 կետ, ինչը 1,5 տոկոսով ցածր Է 2015 թվականի մակարդակից. նվազման միտումը պահպանվում Է ահա արդեն հինգերորդ տարին անընդմեջ: 2016 թվականին ձեթի եւ շաքարի գների զգալի ավելացումը շուկաներում ուղեկցվել Է հացահատիկի, մսի եւ կաթնամթերքի գների անկմամբ, եւ դրա հետեւանքով ինդեքսի մեծությունը ցածր Է եղել Է 2015 թվականի միջին մակարդակից»,- ասված Է ՖԱՕ-ի ինտերնետ-կայքում հրապարակված հաշվետվությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
На пути к разрушению церкви «хватается за пену»: «Паст»
2
Противоположная сторона… антицерковной «реформы»: «Паст»
3
К каким ещё мерам прибегнет Пашинян, чтобы сорвать Собрание епископов? «Паст»
4
Еврокомиссия объявила о мерах по ускорению производства дронов и систем противодействия им
5
Чем мешает Николу Пашиняну видеоролик Гимна? «Паст»



