Բան Կի Մունը երկրորդ տեղն Է զբաղեցրել Հարավային Կորեայի նախագահի թեկնածուների թվում
МЕЖДУНАРОДНОЕ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առայժմ երկրորդ տեղն Է զբաղեցնում Հարավային Կորեայի նախագահական ընտրությունների հնարավոր ֆավորիտների շրջանում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը վկայում են այն հարցման արդյունքները, որոնք հունվարի 13-ին հրապարակել Է Gallup Korea-ն:
Վարկանիշը գլխավորում Է ընդդիմության նախկին առաջնորդներից մեկը՝ Մուն Չժե Ինը՝ 31 տոկոս ձայներով, Բան Կի Մունը նրանից հետ Է մնում 11 տոկոսային կետով:
ՄԱԿ-ի 72-ամյա նախկին գլխավոր քարտուղարն առայժմ պաշտոնական հայտարարություններ չի արել նախագահական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ, սակայն քանիցս ակնարկել Է դրա հնարավորությունը:
Նախօրյակին Նյու Յորքից հայրենիք վերադառնալուց հետո նա հայտարարել Է, որ չի ձգձգելու ընտրություններին մասնակցելու կապակցությամբ որոշում ընդունելու հարցում, սակայն նշել Է, որ կողմնորոշվելուց առաջ ցանկանում Է իմանալ համաքաղաքացիների կարծիքը:
Նախքան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելը Բան Կի Մունը 2004-2006 թվականներին զբաղեցրել Էր Հարավային Կորեայի արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարարի պաշտոնը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Интервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака Карапетяна
2
Сотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координир...
3
Какой была явка на предыдущих выборах? «Паст»
4
В случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – Титов
5
Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет по...



