Գիտնականները բացահայտել են ծերացման գլխավոր գործոնը
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Սքրիփսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բջջային ծերացման, իրենց կարծիքով՝ գլխավոր գործոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Science հանդեսում, դրա մասին համառոտ հաղորդում Է EurekAlert!-ը:
Կենսաբաններին հաջողվել Է առանձնացնել TZAP սպիտակուցը: «Այդ սպիտակուցը որոշում Է տելոմերների (քրոմոսոմների վերջնահատվածների) վերին սահմանը,- նշում Է աշխատության համահեղինակ Լազերինի Դենչին:- Դա բջիջներին թույլ Է տալիս բազմանալ, բայց ոչ չափից շատ»:
Տելոմերները կատարում են պաշտպանական գործառույթ: Մանկությունից դրանց չափերն աստիճանաբար կրճատվում են. միջին հաշվով չափահաս տարիքում կիսով չափ եւ քառապատիկ՝ տարեց հասակում: Դա համարվում Է մարդու օրգանիզմի ծերացման պատճառներից մեկը: Տելոմերների դեգրադացիայի տեմպերի կրճատումն, այսպիսով, ուղղակիորեն կապված Է կյանքի տեւողության ավելացման հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



