Նոր տարվա առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել 1159 միգրանտներ
ОБЩЕСТВО 2017 թվականի առաջին 12 օրվա ընթացքում ծովով Եվրոպա են ժամանել հազարից ավելի միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) մամուլի քարտուղար Ջոել Միլմանը:
«ՄՄԿ-ն տեղեկացնում Է, որ 2017 թվականի հունվարի 12-ի դրությամբ 1159 միգրանտներ ու փախստականներ Եվրոպա են ժամանել ծովային ուղիներով, հիմնականում՝ Հունաստանով ու Իտալիայով»,-ասել Է նա:
Նրա խոսքով՝ այս տարի միայն 430 միգրանտներ են Հունաստան ժամանել Թուրքիայից այն դեպքում, երբ անցյալ տարվա նույն այդ ժամանակաշրջանում Հունաստան են հասել 22 հազար 322 միգրանտներ ու փախստականներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак Карапетян
2
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
3
Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?
4
Ни один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак Карапетян
5
Всё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян



