Մասնագետները խորհուրդ չեն տալիս արհեստական վիտամիններ օգտագործել
ФОТОԱմերիկացի մի խումբ գիտնականների կատարած մի շարք փորձերի արդյունքում պարզվել է, որ վիտամիններ և այլ հավելումներ ընդունելու սովորությունը կարող է նկատելիորեն վնաս հասցնել առողջությանը:
Հետազոտության հեղինակների կարծիքով այսօր գոյություն ունեցող մուլտիվիտամինների և բիոհավելումների մեծ մասը բացասաբար են ազդում մարդու ինքնազգացողության վրա:
Մասնագետները անալիզի են ենթարկել բժիշկներին դիմելու 23 հազար դեպք՝ կապված արհեստական վիտամինների կամ կենսաբանորեն ակտիվ հավելումների օգտագործման հետ: Այդ հիվանդներից 2000-ը ստացիոնար բուժման կարիք են ունեցել: Բժիշկների ուշադրության կենտրոնում է եղել այն փաստը, որ հիվանդների գերակշռող քանակը եղել են 20-34 տարեկան երիտասարդներ:
Պրակտիկայի արդյունքում գիտնականները հանգել են այն եզրակացության, որ այդպիսի միջոցների ընդունումը առողջությունը ամրացնելու փոխարեն կարող է այն թուլացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: