Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով
ОБЩЕСТВО Հունվարի 23 – 24-ը Հելսինկիում տեղի կունենա Սիրիայի օգնության միջազգային դոնորական խորհրդաժողով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության մամուլի քարտուղար Ենս Լերկեն:
«Սիրիայի եւ տարածաշրջանի աջակցության Հելսինկիի խորհրդաժողովը կհավաքի տարածաշրջանի կառավարությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային ֆինանսական ինստիտուտների բարձրաստիճան ներկայացուցիչների, դոնորների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների:
Խորհրդաժողովը կառաջարկի հանգուցային հումանիտար առաջնահերթությունների, մարտահրավերների եւ ռազմավարությունների ընդհանուր ամփոփումը: Այնտեղ նաեւ կտրվի 2017 – 2018 թվականների համար փախստականների եւ կայուն զարգացման վերաբերյալ տարածաշրջանային պլանի մեկնարկը»,- ասել Է նա:
Նրա խոսքով՝ Սիրիային նվիրված հումանիտար խորհրդաժոովին կմասնակցի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ’Բրայենը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



