Թրամփի թիմը ռեկորդային 90 մլն դոլար նվիրատվություններ Է հավաքել նրա պաշտոնակալության արարողության համար
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը նախապատրաստող կոմիտեն մասնավոր հովանավորների կողմից ռեկորդային 90 մլն դոլարի նվիրատվություններ Է ներգրավել երդմնատվության արարողության անցկացման համար, որը հունվարի 20-ին տեղի Է ունենալու Վաշինգտոնում: Այդ մասին հունվարի 13-ին հայտնել Է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը:
Հանրապետականների կողմից հավաքված գումարն զգալիորեն գերազանցում Է այն գումարը, որը գործող նախագահ Բարաք Օբամային հաջողվել Էր հավաքել 2009 եւ 2013 թվականներին (55 մլն դոլար եւ 43 մլն դոլար՝ համապատասխանաբար):
The Washington Post թերթն ավելի վաղ գրել Էր, որ ԱՄՆ-ի 45-րդ նախագահի պաշտոնակալության առթիվ տոնական միջոցառումների անցկացման ընդհանուր ծախսերը կարող են կազմել 175 մլն դոլարից մինչեւ 200 մլն դոլար, ինչը շատ չի գերազանցում անցած տարիների ծախսերը: Հրատարակությունը նշում Է, որ դրանք ծածկվում են այն միջոցների հաշվին, որոնք ստացվում են հուշանվերների եւ պարահանդեսների ու ճաշկերույթների տոմսերի վաճառքից, կորպորացիաների ու քաղաքական կազմակերպությունների հատկացումներից, մասնավոր անձանց նվիրատվություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



