10 խելացի եղանակներ կոշիկներին թարմ տեսք վերադարձնելու համար
ФОТОԿոշիկի վրա գումար խնայելը ճիշտ չէ: Իհարկե, շատ գումար դրա վրա ծախսելիս ցանկանում եք, որ այն ինչքան հնարավոր է երկար ծառայի: Ավելի լավ է մի քանի տարի նույն, սակայն որակյալ կոշիկը հագնել, քան փոխել ամեն տարի նոր, բայց էժանագին, անորակը գնել: Այս հոդվածում Ձեզ կներկայացնենք, թե ինչպես հոգ տանել կոշիկի նոր զույգի մասին առանց հատուկ միջոցների:
1. Վերադարձնել տակացուների ճերմակությունը
Ատամի մածուկն օգտակար է ոչ միայն ատամների համար, այլ, օրինակ, սպորտային կոշիկների, որոնք անհրաժեշտ է ճերմակեցնել: Վերցրեք ատամի հին խոզանակը և դրա վրա մի քիչ մածուկ ավելացրեք, այնուհետև դրանով մաքրեք կոշիկը:
2. Ինչպես մաքրել կաշվե կոշիկը
Կաշվե կոշիկների համար հարմար է բժշկական սպիրտի օգտագործումը: Դրանից վաճառում են դեղատներում, սակայն ուշադրություն դարձրեք՝ Ձեզ անհրաժեշտ է ոչ թե էթանոլ, այլ իզոպրոպանոլ (վաճառողները երբեմն շփոթում են): Եթե կոշիկի վրա հետքեր են հայտնվել, ուղղակի սպիրտի մեջ թաթախված բամբակով մաքրեք այն և կես ժամ հանգիստ թողեք:
3. Ինչպես թարմ պահել կոշիկները
Քնելուց առաջ կոշիկի մեջ մի փոքր սոդա լցրեք և այդպես թողեք ողջ գիշեր: Առավոտյան մաքրեք այն։ Կերակրի սոդան կլանում է բոլոր տհաճ հոտերը:
4. Եղունգի խարտոցի հատկությունները
Կեղտոտ հետքերը զամշե կոշիկների վրայից կարելի է հեշտությամբ հեռացնել եղունգների խարտոցի օգնությամբ: Լավագույն արդյունք ստանալու համար ամենասկզբում խոնավ շորով ինչքան հնարավոր է մաքրեք կեղտը, այնուհետև խարտոցը շփեք այդ հատվածին: Շատ ուժեղ հարկավոր չէ մաքրել:
5. Քացախի լուծույթը՝ կոշիկների համար
Իր թթվային հատկությունների շնորհիվ քացախի լուծույթը ոչ միայն օգնում է վերացնել տհաճ հոտերը, այլ նաև չեզոքացնում է ճանապարհային կուտակված աղերը: 1/3 բաժակ քացախը լուծեք 1 լ ջրում և որևէ կտոր թրջեք ստացված հեղուկով: Մաքրեք կոշիկներն այդ կտորով, մի քանի ժամ հանգիստ թողեք, ապա նորից մաքրեք, սակայն այս անգամ արդեն մաքուր, թաց անձեռոցիկով: Այնուհետև չորացրեք կոշիկը:
6. Ինչպես վերադարձնել լաքապատ կոշիկների փայլը
Այս դեպքում Ձեզ կօգնի վազելինը: Քերծվածքներից և այլ մանր թերություններից ազատվելու համար դրանով մաքրեք կոշիկի համապատասխան հատվածը
7. Վարսակի ալյուրը՝ զամշե կոշիկների հետքերի դեմ
Յուղի հետքերը, որոնք հաճախ հայտնվում են զամշե կոշիկների վրա, հեշտությամբ մաքրվում են վարսակի ալյուրի միջոցով: Մի քիչ ալյուր վերցրեք, լցրեք հետքի վրա և թողեք կես ժամ: Այնուհետև ուղղակի մաքրեք ալյուրը որևէ կտորի օգնությամբ:
8. Լայնացնում ենք կոշիկները վարսահարդարիչի օգնությամբ
Որպեսզի կոշիկներն ավելի հարմար դառնան և իդեալական կերպով համապատասխանեն Ձեր ոտքին, հարկավոր է միայն հաստ գուլպաներ և վարսահարդարիչ: Հագեք գուլպաները, կոշիկները, ապա վարսահարդարիչով տաքացրեք այն:
9. Լայնացնում ենք կոշիկները սառնախցիկում
Շատ փոքր կոշիկը լայնացնելու ևս մեկ միջոց, սակայն այս անգամ օգտագործում ենք ոչ թե տաքությունը, այլ ընդհակառակը՝ սառնությունը: Հարկավոր է երկու փակվող փաթեթիկների մեջ ջուր լցնել և դնել կոշիկի գուլպայի մեջ: Թողեք փաթեթներով կոշիկները ողջ գիշեր և առավոտյան թողեք, որ սառույցն իր բնական եղանակով հալվի 20 րոպեի ընթացքում
10. Իրար կպցրեք մատները, եթե բարձրակրունկ կոշիկ եք հագնելու
Տարօրինակ է հնչում, սակայն կանայք գիտեն, որ բարձրակրունկներ կրելիս հաճախ մեր ոտքերը կարծես դեֆորմացվում են: Չէի՞ք ցանկանա ոտքը հարմարավետ տեղավորել կոշիկի մեջ և այլևս ոչ մի ցավ չզգալ: Կօգնի հասարակ պլաստիրը: Իհարկե, այս մեթոդը չարաշահել պետք չէ, սակայն այն հաճախ կարող է ուղղակի փրկել Ձեզ: