Ինչպես է անցել Սևակ Խանաղյանի երևանյան առաջին մենահամերգը
ФОТОLife.tert.am-ը գրում է.
«Հավանա» համալիրում կայացավ Ռուսական «Ձայնը» նախագծի մասնակից և ուկրաինական «X factor» նախագծի հաղթող Սևակ Խանաղյանի երևանյան առաջին մենահամերգը: Այն մեկնարկեց բուռն ծափողջույներով:
Հայաստանի Տաշիր քաղաքում ծնված երգիչը, որը բնակվում է Մոսկվայում, կատարեց սիրված իր կատարումները: Tert.am Life-ը համերգի մանրամասների մասին արդեն պատմել էր:
Սևակ ասել էր, որ կներկայանա այն կատարումներով, որոնք սիրվել են «X factor» նախագծի շրջանում և ոչ միայն: «Այսինքն` կլինեն ինչպես իմ հեղինակած երգեր, այնպես էլ cover տարբերակներ: Այսօրվա համերգը ոչ թե ռեստորանային ձևաչափով է, այլ ակումբային: Նույն ծրագրով միայն թե կենդանի նվագակցությամբ իմ երկրպագուներին կներկայանամ փետրվարի 19-ին Արամ Խաչատրյան համերգասրահում»,- ասել է Սևակը:
Սևակը մասնակցել է երեք հեռուստանախագծերի՝ «Главная сцена», «Ձայնը» և «X Factor»։ Նրա խոսքով՝ միայն վերջում է նրա բախտը ժպտացել: «X factor»-ը ավարտվեց, սակայն ինձ համար ամեն ինչ նոր է սկսվում»,- հավելեց Սևակը:
Նյութը՝ Մելինե Տոնոյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի