Վրաստանում զենք պահելու համար ձերբակալվել է առաջին տիկնոջ եղբայրը
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում հրազենային զենքի անօրինական ձեռքբերման, պահելու և կրելու համար ձերբակալվել է երկրի առաջին տիկին Մակա Չիչուայի եղբայրը` Միխայիլ Մգալոբլիշվիլին: Грузия Online-ի փոխանցմամբ` այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ինչպես նշվում է, տվյալ տեղեկությունը դեռևս չի հաստատվել նախագահի ընտանիքի կողմից: Առկա տեղեկության համաձայն` Մգալոբլիշվիլին մեղադրվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով (զենքի անօրինական ձեռքբերումն ու պահպանումը), որի համար 6 տարվա ազատազրկման պատիժ է սահմանվում:
ՆԳՆ-ի հաղորդմամբ` Մգալոբլիշվիլիի նկատմամբ դատարանը հունվարի 13-ին որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Հայտնի է, որ Միխայիլ Մգալոբլիշվիլին 3 անգամ դատապարտվել է և 17 տարվա ազատազրկման է ենթարկվել:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



