Լիտվան մտադիր է ցանկապատ կառուցել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահմանին
ОБЩЕСТВОՎիլնյուսը մտադիր է ցանկապատ կառուցել ՌԴ Կալինինգրադի մարզի հետ սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: DW.com-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Lietuvos Žinios թերթը:
Լիտվայի ՆԳ նախարար Էյմուտիս Միսյունասի խոսքով` այդ նպատակի իրականացման համար 2017-ին երկրի բյուջեից նախատեսվում է շուրջ 3.6 մլն եվրո հատկացնել: Ցանկապատի մոտակայքում սահմանի անվտանգության վերահսկման ժամանակակից համակարգ կտեղակայվի: Այն կառուցելու համար միջոցները կփոխանցվեն հաջորդ տարի:
«Մինչ այժմ Լիտվայի և Կալինինգրադի մարզի միջև պետական սահմանը գծանշված է եղել միայն հատուկ նշաններով և 13 մետր լայնությամբ սահմանային գծով», - հիշեցնում է պարբերականը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



