Հայաստանի Մ-17 հավաքականը ժամանել է Մինսկ
СПОРТՀայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ժամանել է Մինսկ, որտեղ հունվարի 15-ից 22-ը տեղի կունենա «Զարգացման գավաթ-2017» 13-րդ միջազգային մրցաշարը,- տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Ըստ «Զարգացման գավաթ-2017» մրցաշարի կանոնակարգի 12 թիմեր բաժանվել են 3 խմբերի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ:
Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընդգրկված է B խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ռուսաստանի, Մոլդովայի և Բելգիայի մինչև 17 տարեկանների հավաքականները:
Հունվարի 15-ին Հայաստանի հավաքականը կմրցի Ռուսաստանի, հունվարի 17-ին՝ Մոլդովայի, իսկ հունվարի 18-ին՝ Բելգիայի հավաքականի հետ:
Թիմերը կանցկացնեն փլեյ-օֆֆ փուլի մեկ հանդիպում հունվարի 20-ին և կախված այդ հանդիպման արդյունքից՝ ևս մեկ հանդիպում հունվարի 21-ին կամ 22-ին:
1
Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»
2
Отказ от традиционных ценностей ведёт не к свободе, а к хаосу
3
Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»
4
А как будут определены 300-500 тысяч? «Паст»
5
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие



