Ռոնալդինյոն ցանկանում է միանալ Լիբերտադորեսի Գավաթին մասնակցող ակումբի
СПОРТԲրազիլացի հարձակվող Ռոնալդինյոյի եղբայրը, ով հանդիսանում է նաև ֆուտբոլիստի գործակալը, գնահատել է իր հաճախորդի կարիերան վերսկսելու հնարավորությունները:
36-ամյա Ռոնալդինյոյի վերջին ակումբը եղել է «Ֆլումինենսեն», որից նա հեռացել է 2015 թվականի սեպտեմբերին: «Մեր նպատակն է վերադառնալ ֆուտբոլ 2017 թվականին: Նախորդ տարին անցկացրեցինք բավականին լուռ և հանգիստ: Շրջել ենք աշխարհով, շփվել մարդկանց հետ և զգացել իրենց սերը մեր հանդեպ: Հիմա ֆուտբոլ վերադառնալու ժամանակն է, տեսնենք, թե ինչ կստացվի:
Կարծում եմ, որ Ռոնալդինյոն հանդես կգա այն ակումբում, որը մասնակցում է Լիբերտադորեսի Գավաթին: Խոսել եմ «Նասյոնալի» ղեկավարության հետ, սակայն դեռ ոչ մի հստակ բան չկա: Առաջարկ կլինի, երբ բանակցությունները պաշտոնական բնույթ կրեն»,- ֆուտբոլիստի եղբոր խոսքն է մեջբերում Goal.com-ը: