350 քմ մակերեսով սողանք Վայոց Ձորի մարզում. վնասվել են գյուղերի խմելու ջրագծերը
ЭКОНОМИКАՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ժամը 09.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր-Գնիշիկ ավտոճանապարհի մոտակայքում տեղի է ունեցել սողանք, ինչի հետեւանքով վնասվել են խմելու եւ ոռոգման ջրագծերը:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Հ-40 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Գնիշիկ հատվածի 20-րդ կմ-ում տեղի է ունեցել սողանք մոտ 350 քմ մակերեսով, ինչի հետեւանքով վնասվել են Մոզրով եւ Գնիշիկ գյուղերի խմելու ջրագծերը (մոտ 20 մ):
Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԱԿ-ում Կապի եւ տրանսպորտի, Բնապահպանության, Գյուղատնտեսության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները եւ Գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալը:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак Карапетян
3
По новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян»
4
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
5
Ucom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связи



