Ճապոնիայում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 70 չվերթ է չեղարկվել
ОБЩЕСТВОՃապոնիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններում ուժեղ ձյան պատճառով ավելի քան 70 չվերթ է չեղարկվել: Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը:
Նշվում է, որ 56 չվերթ չեղարկել են ճապոնական խոշորագույն Japan Airlines (JAL) և All Nippon Airways (ANA) ավիաընկերությունները, ևս 17-ը՝ լոուքոսթեր ընկերություններ: Գնացքների երթևեկության ուշացումներ են արձանագրվում:
Տրանսպորտային հաղորդակցության խափանումների հետևանքով մի շարք կենտրոններ Միե, Կիոտո, Հյոգո և այլ պրեֆեկտուրաներում որոշել են մեկ ժամով հետաձգել ավագ դպրոցների շրջանավարտների համար ընդունելության համազգային քննությունների սկիզբը:
Ճապոնիայի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալներով՝ կիրակի Ճապոնիայի կենտրոնական և արևելյան շրջաններում կարող է մինչև 80 սմ ձյուն տեղալ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



