Վաշինգտոնում նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն է անցկացվել
МЕЖДУНАРОДНОЕ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի Կապիտոլիումի բլրին Կոնգրեսի շենքի մոտ հունվարի 15-ին նախագահի պաշտոնակալության փորձնական արարողություն Է անցկացվել: Դրա հիմնական տարրը դարձել Է այն գործողությունների մշակումը, որոնք կապված են ԱՄՆ-ի հաջորդ նախագահ եւ փոխնախագահ Դոնալդ Թրամփի եւ Մայքլ Փենսի երդմնատվության հետ: Քաղաքական գործիչներÕ « եւ նրանց կանանց դերերը խաղացել են ԱՄՆ-ի զինված ուժերի ցամաքային զորքերի երաժշտական խմբի մասնակիցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Զինծառայողները նաեւ փորձել են Սպիտակ տնից «Ամերիկայի գլխավոր փողոցով»՝ Փենսիլվանիա-ավենյուով, դեպի պաշտոնակալության վայրը ընտրված նախագահի ուղեւորությունը, փողոց, որի երկայնքով արդեն կանգնեցվել են հանդիսականների համար նախատեսված տրիբունաները: Այս պատճառով ոստիկանությունը փակել Էր Վաշինգտոնի՝ գործնականում ամբողջ կենտրոնը, ինչը կիրակի օրը որոշ չափով դժվարացրել Է երթեւեկությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



