Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
ОБЩЕСТВОՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 16-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մ-2 ավտոճանապարհին՝ Տիգրանաշենի ոլորաններում, Մ-11 ավտոճանապարհին՝ Սոթք-Քարվաճառ հատվածի 26-35-րդ կմ-ին և Վարդենյաց լեռնանցքի մինչև 7-րդ կմ-ը, Մ-6 ավտոճանապարհի Ստեփանավան-Ալավերդի, Մ-8 ավտոճանապարհի Վանաձոր-Դիլիջան հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Հ-40 ավտոճանապարհի Մալիշկա-Արենի հատվածում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



