Հայաստանն ու Բելառուսը դադարեցրել են անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրի գործողությունը
ЭКОНОМИКАՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Գևորգյանը և Բելառուսի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Դմիտրի Կիյկոն սեպտեմբերի 15-ին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև 2000 թվականի հոկտեմբերի 31-ի' Հայաստանի Հանրապետության կառավարության և Բելառուսի Հանրապետության կառավարության միջև ապրանքների (աշխատանքների) արտահանման և ներմուծման ժամանակ անուղղակի հարկերի գանձման սկզբունքների մասին համաձայնագրի գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրություն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, համաձայնագրի գործողության դադարեցումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ և պետությունների միջև մաքսային սահմանների վերացման հանգամանքով: