Երեք առյուծներ հոշոտել են անասնաբույժին եւ նրա օգնականին Հորդանանի սաֆարի- պարկում
ОБЩЕСТВОԵրեք առյուծներ անասնաբույժի եւ նրա օգնականի վրա են հարձակվել Հորդանանի արեւելքում գտնվող սաֆարի-պարկում: Ինչպես հայտնել Է Sky News Arabia հեռուստաալիքը, հիմնարկության երկու աշխատակիցներն Էլ մահացել են մինչեւ նրանց հիվանդանոց հասցնելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Միջադեպը տեղի Է ունեցել Հորդանանի Էլ Բալքայի նահանգում: Գիշատիչները գրոհել են անասնաբույժի եւ նրա օգնականի վրա, որոնք կանգնած են եղել վանդակի մոտ: Պահապաններն անասնաբույժներին օգնության են հասել միայն մի քանի րոպե անց: Բազմաթիվ վերքերով տուժածներին ուղարկել են մերձակա հիվանդանոց, սակայն ճանապարհին երկուսն Էլ մահացել են:
Էլ Բալքայի ոստիկանությունը պատահարի հետաքննություն Է սկսել: Մարդկանց վրա հարձակված գիշատիչներին թունավորելով սպանել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



