Հայաստանում սկսվել Է ռուսական ռազմակայանի դիպուկահար զույգերի ուսուցումը
ОБЩЕСТВОՀայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է դիպուկահար զույգերի ուսուցումը «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, ավելի քան 100 դիպուկահարների հետ պարապմունքներն անցկացվում են մեկամսյա հատուկ դասընթացով՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա՝ օդի ըստ Ցելսիուսի մինչեւ մինուս 20 ջերմաստիճանի եւ քամու՝ վայրկյանում մինչեւ 15 մետր պոռթկումների «Էքստր եմալ» պայմաններում:
Վարժանքների ընթացքում փորձառու հրահանգիչները պայմանագրով ծառայություն անցնող զինծառայողների թվից նորակոչիկների հետ պարապմունքներ են անցկացնում Դրագունովի եւ Վինտորեզ դիպուկազարկ հրացաններով անհատական նշանառության եւ թիրախների ընտրության կանոններով՝ ձգաբանական ուղղումների կիրառմամբ:
Անդրկովկասի ռուսական ռազմակայանում դիպուկահար զույգերի պատրաստումը կավարտվի զինծառայողների շրջանում «դիպուկազարկ երկամարտի» մրցումներով, որի պայմաններն են դահուկներով 3 կիլոմետր սպրինտի հաղթահարումն անծանոթ տեղանքում եւ ցուցակային զենքով հրաձգությունները:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



