Ելենա Բորիսենկոն` Եվա Բրաունի դերում. դերասանուհին կիսվեց մանրամասներով
ФОТОՖիլմերից եւ հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Ելենա Բորիսենկոն այս շրջանում ստեղծագործական բուռն զբաղվածության մեջ է: Դերասանուհին նկարահանվում է ռեժսոր Սիմոն Ալեքսանյանի ֆիլմում, որտեղ հանդես է գալիս, միանգամից 2 դերով.
«Ֆիլմը կոչվում է «Չարլի»: Այն նկրահանվում է հատուկ դրսի փառատոններին մասնակցելու համար: Ռեժիսորը` Սիմոնը, դեռեւս անհայտ է հայ հանդիաատեսին, իսկ պրոդյուսերը եւ գլխավոր հերոսը Գագիկ Ավետիսյանն է` Չարլին, որը Գերմանիայում եւ Ռուսաստանում շատ հայտնի ծաղրածու է: Ֆիլմում Չարլի Չապլինը Հիտլերի ռեինկարնացիան է, իսկ նրա հարեւանուհին Եվա Բրաունի ռեինկարնացիան է: Ես խաղում եմ եւ հարեւանուհու, եւ Եվա Բրաունի դերերում: Հիտլերին մարմնավորում է ազգությամբ հույն մի հոգեբան»,-նշեց դերասանուհին, որը տպավորված է ամբողջ անձնակազմի տարած աշխատանքից:
«Ուզում եմ, հատկապես, առանձնացնել դիմահարդար Դիանա Աղաջանյանին, որը գերազանց կարողացավ ստանալ թե Բրաունի, թե Հիտլերի կերպարները»:
Դերասանուհու խոսքով` այս ժապավենն ամբողջությամբ պատրաստ կլինի մոտավորապես մարտի վերջին: Մինչ այդ` ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բացառիկ կադրեր ֆիլմի նկարահանումներից:
Սյունե Առաքելյան
Աղբյուրը՝ NEWS.am STYLE