Հայաստանում նախորդ տարի ցանքատարածություններն ավելացել են շուրջ 15 հազար հեկտարով
ЭКОНОМИКАԳյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության ծրագրերի արդյունքում հնարավոր է եղել 2014 թվականին ցանքատարածություններն ավելացնել շուրջ 15 հազար հեկտարով: Նախորդ տարի 447 հազար 5 հեկտարի մշակովի հողատարածքներից օգտագործվել է 332 հազար 766 հեկտարը: Աճի տեմպերը շարունակվում են նաև ընթացիկ 2015 թվականին: Այս մասին Ազգային ժողովում նախորդ տարվա բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացման ժամանակ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նա նշեց, որ համախառն ներքին արդյունքում գյուղատնտեսությանը բաժին է ընկնում 19.7 տոկոսը: «3.4 տոկոս ՀՆԱ-ի հավելաճում 1.5 տոկոսը բաժին է ընկնում գյուղատնտեսությանը, որը մեր կարևորագույն ձեռքերումներից է»,- ասաց փոխնախարարը: Նա հայտնեց, որ դրական տեղաշարժեր են արձանագրվել բոլոր մշակաբույսերի ուղղությամբ: «Պետական աջակցության ամենակարևոր քայլերից է հողօգտագործողներին տրվող սերմացուների ծրագիրը: Նախորդ տարի 4 հազար 216 տոննա առաջին վերարտադր ության ցորենի սերմացու է հատկացվել հողօգտագործողներին: Հացահատիկի համախառն բերքի արտադրությունը 2014-ին կազմել է 595 հազար 500 տոննա, ցորենի ցանքատարածություններն ավելացել են 6 հազար 300 հեկտարով: Ցորենով ինքնաբավության մակարդակը 2014-ին գնահատվել է 50-51 տոկոս, ինչը 2012-ին կազմել էր 32.9 տոկոս»,-նշեց Սամվել Գալստյանը:
Փոխնախարարը կարևոր համարեց այն, որ 2014-ին առաջին անգամ գյուղատնտեսներին ազոտական պարարտանյութից բացի տրամադրվել են նաև ֆոսֆորական ու կալիումական պարարտանյութեր, շարունակվել է դիզվառեքլիի մատակարարումը, սերմերի գումարների և վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումը:
2014-ին Գյուղատնտեսության նախարարությանը հատկացվել է 5 միլիարդ 222 միլիոն դրամ և հավելյալ 6 միլիարդ 700 միլիոն դրամ` պետական պահուստից: