Ղրղզստանում հունվարի 17-ը սգո օր են հայտարարել Boeing-ի կործանման զոհերի հիշատակին
МЕЖДУНАРОДНОЕՂրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հունվարի 17-ը սգո օր Է հայտարարել Բիշքեկի մերձակայքում թուրքական բեռնատար ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհվածների հիշատակին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 16-ին հայտնել Է հանրապետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
Թուրքական ավիաընկերության Boeing 747-400 բեռնատարը հունվարի 16-ի առավոտան կործանվել Է Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա:
Ինքնաթիռն ընկել Է օդանավակայանի մերձակայքում գտնվող «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա-Սուու ավանում: Դրա հետեւանքով ավերվել են 32 մասնավոր տներ, որոնցում մարդիկ Էին ապրում: Ինքնաթիռը թռիչք Էր իրականացնում Հոնկոնգ-Բիշքեկ-Ստամբուլ երթուղով, անձնակազմը բաղկացած Է եղել հինգ մարդուց. նախնական տվյալների համաձայն՝ նրանք բոլորը զոհվել են: Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ զոհվել Է 37 մարդ:
«Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը հրամանագիր Է ստորագրել «Boeing 747 բեռնատար ինքնաթիռի ավիավթարի հետեւանքով զոհվածների հիշատակին 2017 թվականի հունվարի 17-ը Ղրղզստանի Հանրապետությունում սգո օր հայտարարելու մասին»,-հայտնել Է մամուլի ծառայությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



