Մազերը`մարդու առողջության հայելի
ФОТОՄարդու մոտ սթրեսի իրական չափը որոշելու համար բավական է նայել մարդու մազերի վիճակին, հայտնում են հոլանդացի գիտնականները: Նրանք պարզել են, որ սթրեսի հորմոնի (կորտիզոլի) մակարդակը կարելի է որոշել մազերի հետազոտության միջոցով:

Գիտնականները վստահ են, որ մազերը մարդու առողջության տեղեկատվության արժեքավոր աղբյուր են: Կորտիզոլի մակարդակն օրգանիզմում ավելի լավ է որոշվում մազերով, քան արյան հետազոտության միջոցով:

Հետազոտողները կազմել են կորտիզոլի փոփոխման պատկերը երեք ամիսների ընթացքում՝ ուսումնասիրության տակ առնելով 283 տարեց մարդկանց մազերը: Սթրեսի հորմոնի ցուցանիշը բարձր է եղել այն մարդկանց մոտ, ովքեր տառապել են սիրտ-անոթային և զարկերակային հիվանդություններից, շաքարախտից, ինսուլտից:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
2
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
3
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
4
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
5
В мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID



