Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Հաջողության գաղտնիքները. սրանք պետք է իմանան բոլոր կանայք ու աղջիկները

ЛАЙФ

Երբ կինը ձեռքն է առնում նոր պայուսակ, նրա կյանքը փոխվում է: Երբ կինը կոշիկ է գնում «սև օրվա համար» պահված գումարով, ապա «սև օրն» այդպես էլ չի գա: Հաշվարկային այս համակարգում՝ նոր շրջազգեստը ինքնախթնող ու վերականգնող ազդեցություն է ունենում՝ ավելի մատչելի, քան հոգեթերապևտին այցելությունը և հակադեպրեսանտներին են:

 

 

Կան պարզ կանոններ, որոնց հետևելով կանայք կյանում շատ ավելի մեծ հաջողությունների կհասնեն:

1. Սև վարտիք, ճերմակ վերնաշապիկ, վառ թաշկինակ կամ թիկնոց: Սա է անթերի ճաշակի գաղտնիքը:

2. Տղամարդկային քայլվածքից ազատվելու համար ամենալավ մարզասարքը երկու-երեք ափի չափով ծնկից ցածր երկարությամբ կիսաշրջազգեստն է։

3. Դեռևս Իվ Սեն-Լորանը նշել է, որ բարձր օձիքով բլուզը հրաշալի ելք է ցանկացած անհաճո իրավիճակից: Այն հրաշալի կերպով ձգում և ընդգծում է կուրծքը, միաժամանակ` քողարկում ավելորդ մանրամասները:

600x580

4. Մայրերն անպայման պետք է իրենց աղջիկներին սովորեցնեն ճիշտ հագնվելու հմտությունները: Սխալ կարծիք է, թե կինը բնությունից գիտե, ինչպես ճիշտ դիմահարդարվել, հագնվել, սանրվել…

5. Ցանկացած հագուստ մարդու մասին կարող է պատմել շատ ավելին, քան ինքը կցանկանար դա անել:

6. Եթե ցանկանում եք գտնել կյանքի ընկեր, պատկերացրեք ձեր երազների տղամարդուն, նրա հագուկապը և նրա ընկերուհուն: Այս վարժությունը կնոջը կօգնի խանութում հագուստ ընտրելիս:

7. Դուք երբեք չե՞ք նկատել, որ երբ գրկող վարտիք եք հագնում, ապա տղամարդիկ անմիջապես սկսում են նկատել ձեր չքնաղ աչքերն ու կուրացնող ժպիտը։

600x580

8. Կնոջ զգեստապահարանում աշակերտական հագուստի առկայությունը վատ է բնութագրում ամուսնուն:

9. Կոկո Շանելն ասում էր. «Հրաշալի տեսք ունենալու համար պարտադիր չէ երիտասարդ լինել»:

10. Բացարձակ գեղեցկությունը հրապուրիչ չէ: Որպեսզի ուշադրություն գրավեք, բացարձակ գեղեցկության մեջ պետք է ինչ-որ մի փոքրիկ բան սխալ լինի:

11. Հարսանեկան արարողությունը կամ օրավա առաջին կեսին է, կամ երկրորդ: Այդ իսկ պատճառով հրավիրված կանայք պետք է հագած լինեն պաստելային երանգների զգեստներ՝ ծնկից մեկ ափ ներքև երկարությամբ: Միակ կինը, որ այդ օրը կարող է կրել երկարափեշ և ճերմակ շրջազգես՝ հարսն է:

12. Եթե դուք դիմահարդարում անելու ոչ ժամանակ ունեք, ոչ էլ ցանկություն, ապա կարելի է հագնել արևային ակնոցներ և գլխին վաթսունականների ոճով գլխաշոր կապել:

600x580

13. Ցանկացած կնոջ զգեստապահարանում հագուստը բաժանվում է երեք տեսակի՝ ձեր համար, ընկերուհիների համար և տղամարդկանց համար: Եթե դուք ժամադրության եք գնում, ապա հագուստը պետք է ընդգծի կրծքի, իրանի և ազդրերի տարբերությունը:

14. Վերանայեք թաշկինակների, շարֆերի և շրթներկերի հավաքածուն: Երբ շարֆը և շրթներկը համահունչ են, ապա հրաշալի տեսք կունենաք, եթե անգամ հագել եք այն գույնը, որը ձեզ դուր է գալիս, բայց ձերը չէ:

15. Եթե ձեր կիսաշրջազգեստը կամ շրջազգեստը քայլելիս վեր է բարձրանում, ապա դուք կամ կարիք ունեք հագուստի այլ ձևի, կամ ավելի մեծ չափսից:

16. Շիկահերների համար ամենալավ ցերեկային զգեստը երկնագույն երանգի գեղեցիկ շրջազգեստն է՝ սպիտակ կոշիկներով: Հիշեք՝ սպիտակ կոշիկներ հագնում են միայն մինչև ժամը հինգը:

17. Չեն լինում զանգվածեղ ոտքեր, լինում են վատ զուգագուլպաներ: Չկա տգեղ կին, կան ոչ արհեստավարժ վարսավիրներ:

600x580

18. Լավ ճաշակը պետք է ձևավորել ամեն օր: Երբ դադարում եք դա անել, ապա քանի տարեկան էլ որ լինեք՝ 19 կամ 75, սկսվում է ծերացումը:

19. Կոշիկը շետք է ոչ միայն հարմարավետ լինի, այլև գեղեցիկ: Եթե կոշիկները նույն գույնի են, ինչ տաբատը, ապա դա տեսողականորեն երկարացնում է որքերը:

20. Դասական հագուստ կարող է լինել ոչ միայն գրասենյակայինը, այլև երեկոյանը, զբոսանքինը և, անգամ՝ ամուսնու հետ նախաճաշինը:

21. Եթե դուք հագնում եք արտահայտիչ շրջազգեստ, ապա անպայման կատարեք համեստ, հարթ վարսահարդարում, որպեսզի շրջազգեստից չշեղեք ուշադրությունը:

600x580

22. Բոլորովին էլ իզուր շատ կանայք աշխատանքի գնալիս չեն հագնում մետաքսե և թավշյա հագուստ՝ դրանք չափից դուրս շքեղ համարելով: Եթե այդ իրերը չեզոք գույնի են, ապա դրանք հանգիստ կարելի է համարել աշխատանքային զգեստ:

23. Մի ամաչեք ձեր մարմնաձևերից: Այն, ինչ ձեզ Աստված տվել է՝ գեղեցիկ է: Իսկ եթե դա գեղեցիկ է, ուրեմն պետք է ընդգծեք ձեր կազմվածքը: Կարևորը՝ դա անեք գրագետ և ճաշակով:

24. Երբ մորթե իրը և մազերը սկսում են երևալ միասնական, ապա մորթին սկսում է աշխատել որպես ձեր մազեր։ Դա շատ ծիծաղելի տեսք է հաղորդում։

25. Երեկոյան հավաքածուի համար կանոն կա․ պետք է փայլի միայն մի բան։ Այսինքն՝ կամ շրջազգեստը, կամ աքսեսուրները։

26. Նորաձևությունն առաջինը և ամենաթանկը չէ․ նորաձևն այն է, երբ կիսաշրջազգեստը գեղեցիկ է նստած, երբ վարտիքը երկարացնում է ոտքերը, երբ կինը հագել է շրջազգեստ և սավառնում է երկնքում։

27. Այն դեպքում, երբ դուք ավելորդ քաշի խնդիր ունեք, բարձր կրունկները, երբեմն, կարևոր դեր են խաղում՝ օգնելով քողարկել կազմվածքի թերությունները։ Եթե թերություններ չկան, ապա բարձր կրունկի առկայությունը պարտադիր չէ։

600x580

28. Տափակ տակով կոշիկը տնային տնտեսուհիների ու օլիգարխների ուրախությունն է: Եթե դուք ձեզ չեք դասում ոչ մեկ, ոչ մյուս խմբին, ապա շտապ տափակ կոշիկը փոխեք բարձրակրունկով:

29. Որպեսի բոլոր տարիքներում ունենաք սեքսուլ տեսք և միաժամանակ նրբաքեղ լինեք, դիմեք դասականին․ սև մատիտ-կիսաշրջազգեստ, բաճկոն, բարակ, երկար կրունկներ, փոքրիկ պայուսակ-կլատչ․․․

30. Եթե ցանկանում եք վեր բարձրանալ մասնագիտական աստիճանով, հագնվեք այնպես, կարծես թե դուք արդեն այնտեղ եք։

Աղբյուր` LADYNEWS.am

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана