Սպիտակ տան լրագրողները վախենում են Թրամփի օրոք մեկուսացվելուց
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկել է Սպիտակ տնից բոլոր լրագրողներին եւ թղթակիցներին տեղափոխել, հայտնում է The New York Times-ը:
Նշվում է, որ լրատվամիջոցների աշխատակիցներին այս առաջարկը ցնցել է: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը կարող է կործանել տասնամյակներ առաջ հաստատված արձանագրությունը, որի համաձայն՝ լրագրողներն իրավունք ունեն Սպիտակ տանն աշխատել վարչակազմի մյուս անդամների հետ միասին:
Պարբերականը հայտնում է, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ Ռայնս Փրիբուսը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ Սպիտակ տանը քննարկվել է միայն այն հարցը, որ վարչակազմը մտադիր է ընդլայնել թղթակիցներին եւ լրագրողներին տրամադրվող տարածքը, որոնք պետք է լուսաբանեն նախագահի գործունեությունը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



