Ինչի՞ կարող է հանգեցնել կաթի չարաշահումը
ФОТОԲրիտանացի գիտնականները նոր հետազոտություն են իրականացրել, որի արդյունքում բացահայտել են, որ կաթի չարաշահումը կարող է բացասաբար անդրադառնալ ինքնազգացողության վրա, կարող է բացասաբար անդրադառնալ մի շարք օրգանների աշխատանքի վրա:
Այս եզրահանգմաը գիտնականները եկել են հազար կամավորների հետ անցկացված հետազոտությունից հետո: Կամավորներին բաժանել էին երեք խմբի: Առաջին խմբում ընդգրկվել էին նրանք, ովքեր ամեն օր էին կաթ խմում, երկրորդ խմբում կաթի հետ մեկտեղ նաեւ վիտամին D էին օգտագործում, իսկ երրորդ խմբում սնվում էին սովորականի պես:
Որոշ ժամանակ անց առաջին խմբում ներառվածների մոտ ինքնազգացողության վատթարացում էր նկատվել, սրտի ու անոթների հետ կապված խնդիրներ էին առաջացել, հայտնում են մասնագետները: Նրանք պնդում են, որ խնդիրները պայմանավորված էին կալցիումի ավելցուկով, որը կուտակվում էր օրգանիզմում՝ սննդակարգում կաթի մշտական առկայության պատճառով:
Մյուս երկու խմբի կամավորների մոտ նմանատիպ խնդիրներ ի հայտ չեն եկել: Հետազոտողները ենթադրում են, որ երկրորդ խմբում ընդգրկվածներին օգնում էր վիտամին D-ն, որը նպաստում էր կալցիումական նյութի չեզոքացմանը: Երրորդ խմբում արձանագրվել էր առողջության բարելավում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: