Այս աղջիկը 15 պլաստիկ վիրահատություն է արել և պատրաստվում է անել ևս 10-ը. անգամ ծնողները չճանաչեցին, երբ տեսան նրան
ЛАЙФՓիքսի Ֆոքսը շվեդ մոդել է, ով ողջ կյանքում ցանկացել է լինել մուլտֆիլմի հերոսուհի Ջեսիկա Ռեբիթի նման:
Նա ծնունդով Շվեդիայից է, բայց հանուն իր կուռքին նմանվելու պատրաստ է ողջ աշխարհն անցնել (աղջկան վիրահատել են ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հնդկաստանի անվանի պլաստիկ վիրաբույժները) և դրա վրա մի ամբողջ կարողություն ծախսել (120 000 դոլար):
Փիքսին հեռացրել է իր 6 կողերը:
Նախքան Ստոկհոլմի մերձակա գյուղում իր հարազատներին արտաքինի այդպիսի փոփոխություններից հետո այցելելը՝ նա որոշել է ևս մի քանի պլաստիկ վիրահատություն անել Գետեբուրգի կլինիկայում՝ մեծացրել է շուրթերը, բրազիլական հետույք է ստացել:
Նշված վիրահատություններից վերջինը շատ բարդ է:
Դրանից հետո այցելուն երկար ժամանակ դժվարությամբ է տեղաշարժվում, քանի որ հետույքի մեջ շատ ճարպ է ավելացվում փարթամ տեսք հաղորդելու համար:
«Ես ինձ երբեք «տեղացի» չեմ զգացել հարազատ քաղաքում: Դեռ մանկուց ես հասկանում էի, որ պետք է մեկնեմ և իմ գործով զբաղվեմ»,- հարցազրույցում ասում է աղջիկը:
Նախքան վիրահատությունների դիմելը նա իր հարազատ գյուղում որպես էլեկտրիկ է աշխատել:
Ուստի հայրենիքում առաջին տեղը, ուր գնացել է, իր նախկին աշխատավայրն է:
Գործընկերները դժվարությամբ են ճանաչել նախկին գործընկերուհուն:
Հետո նա այցելել է իր քրոջը՝ Լուիզային, որը Փիքսիին ամեն վիրահատությունից հետո ասում է՝ «դու խենթ ես», բայց ոչ մի դեպքում չի դատապարտում նրա ընտրությունը:
Փիքսին գնացել է ծնողներին տեսնելու:
Հոլովակում երևում է, թե նրան ինչպես են դիմավորել հայրական տանը:
«Ես նրա վիրահատություններից ոչ մեկին կողմ չեմ: Բայց ըստ իս՝ ավելի լավ է երջանիկ դուստր ունենալ, քան նեղացած, տխուր և չբավարարված»,- նշում է աղջկա մայրը:
Միաժամանակ, 2017 թ. Փիքսին ծրագրում է ևս 10 տարբեր պլաստիկ վիրահատություն անել: