ԱՄՆ-ում ձերբակալվել է ամենաորոնվող անձանց տասնյակում ընդգրկված հանցագործը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Թեքսասում ձերբակալել են ամենաորոնվող տասնյակի մեջ ընդգրկված հանցագործի։ 24-ամյա աֆրոամերիկացի Թերրի Սթրիքլենդը մեղադրվում է Միլուոքիում երկու տղամարդկանց սպանության համար եւ արդեն կես տարի թաքնվում էր արդարադատությունից։ Նրան բռնել են Էլ-Փասոյում, եւ մեղադրանք են առաջադրել։
Ականատեսների վկայությամբ, նա Միլուոքիում մտել էր տուն, զենք վերցրել եւ կրակել դրսում կանգնածների վրա՝ սպանելով 38-ամյա եւ 19-ամյա տղամարդկանց։ Նա մեկուկես տարեկան երեխային թողել էր տանն ու փախուստի դիմել։ Սթրիքլենդը ՀԴԲ-ի տասնյակում հայտնվել էր անցած ամիս, երբ լրացել էր հետախուզման կես տարին։ Էլ-Փասոյում նրան ձերբակալել են առանց միջադեպերի։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



