48-ամյա կնոջը կախված են հայտնաբերել Վանաձորում
ОБЩЕСТВОԱյսօր` հունվարի 16-ին, ժամը 17;50-ին Վանաձորի կենտրոնում գտնվող Տիգրան Մեծի փողոցի բնակարաններից մեկում կախված վիճակում հայտնաբերվել է 48-ամյա Մարիամ Օ.-ն։
Կնոջը կախված վիճակում հայտնաբերել են տուն վերադարձած հարազատները, որոնց օգնության կանչը լսելով էլ հարեւաններն ահազանգել են Վանաձորի բժշկական կենտրոնի շտապբուժօգնության բաժանմունք։ Անմիջապես դեպքի վայր մեկնած բրիգադը, սակայն, ոչինչ չի կարողացել անել. այցի պահին կինն արդեն մահացած է եղել։ Թե ինչու է կինը դիմել այդ քայլին, դեռեւս պարզ չէ։
Լոռու մարզի քննչական վարչությունում աշխատանքներ են տարվում՝ դեպքի հետ կապված մանրամասները ճշտելու ուղղությամբ։
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



