ԵՄ-ն ՄԱԿ-ի հետ միասին Բրյուսելում խորհրդաժողով կկազմակերպի Սիրիայի ապագայի շուրջ
МЕЖДУНАРОДНОЕԵվրամիությունը հույս ունի իր ավանդը ներդնել ՄԱԿ-ի հովանու ներքո Սիրիայի շուրջ ընթացող բանակցային գործընթացում՝ անելով մի շարք առաջարկություններ, որոնք, հնարավոր Է՝ հաշվի կառնվեն փետրվարին Ժնեւում կայանալիք բանակցություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Մենք ՄԱԿ-ի հետ համատեղ աշխատում ենք քաղաքական այն ջանքերի վրա, որոնք կոչված են վերջ դնելու Սիրիայի հակամարտությանը: Մենք այդ ամենի մասին խոսել ենք ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հետ, մենք խոսել ենք Եվրամիության նախաձեռնության մասին, եւ ես նրանց հայտնել եմ ՄԱԿ-ի հետ միասին Բրյուսելում Սիրիայի ապագայի շուրջ խորհրդաժողով կազմակերպելու իմ մտադրության մասին»,- ասել Է Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-ի ԱԳ նախարարների մակարդակով խորհրդի՝ հունվարի 16-ին Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
Նա ճշտել Է, որ այդ խորհրդաժողովը կկայանա 2017 թվականի գարնան ընթացքում եւ կունենա երկու նպատակ: Մի կողմից՝ վերլուծել դոնորների կողմից պարտավորությունների կատարումը, որոնք նրանք ստանձնել են Լոնդոնի 2016 թվականի խորհրդաժողովում, մյուս կողմից՝ դա կլինի քաղաքական խորհրդաժողով, ընդգծել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



