Ձերբակալվել է Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվողը
ОБЩЕСТВОԹուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Ամանորի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող անձին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էսենյուրթում ձերբակալված կասկածյալի՝ Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մասհարիփովի հետ ձերբակալվել են նաև երեք կին և մեկ ղրղզ տղամարդ:
2017 թվականի տարեմուտի գիշերը «Ռեյնա»ակումբում իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



