Եգիպտոսում առնվազն ութ ոստիկան Է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով
ОБЩЕСТВОԵգիպտոսում հունվարի 16-ի երեկոյան առնվազն ութ ոստիկան Է սպանվել Վադի Էլ Գեդիդ հարավարեւմտյան նահանգում հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ հարձակվողներից երկուսն սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: Բացի այդ, վերքեր են ստացել եւս երեք ոստիկաններ:
Նշվում Է, որ 2013 թվականից երկրում սպանվել են հարյուրավոր զինվորներ ու ոստիկաններ: Հարձակումները կատարում են ջիհադականները, իսկ գրոհներն իրականացվում են Սինայի թերակղզու հյուսիսում՝ Իսրայելի եւ Գազայի հատվածի հետ սահմանից ոչ հեռու: Նաեւ հաճախ հարձակումներ են տեղի ունենում Լիբիայի հետ սահմանների մերձակայքում, որտեղ ակտիվ Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



