Ստեղծվել Է մարտկոց՝ ներսարված «կրակմարիչով»
ОБЩЕСТВОՍտեղծվել Է լիթիումա-իոնային մարտկոց՝ ներսարված «կրակմարիչով»: Կրակմարիչ նյութերը գործողության մեջ են դրվում, եթե մարտկոցի ջերմաստիճանը բարձրանում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տրիֆենիլֆոսֆատը, որը դանդաղեցնում եւ կանգնեցնում Է այրումը, գտնվում Է հատուկ պատիճի ներսում, իսկ պատիճն ինքը՝ Էլեկտրոլիտում (կուտակչի թթվի մեջ): Պատիճի թաղանթը հալվում Է, երբ ջերմաստիճանը հասնում Է Ցելսիուսի 150 աստիճանի, եւ ազատում Է տրիֆենիլֆոսֆատը:
Թեստերի ժամանակ բռնկումը մարվել Է 0,4 վայրկյանում:
Լիթիումա-իոնային մարտկոցներն օգտագործվում են շատ սարքերում եւ հայտնի են նրանով, որ հեշտությամբ բռնկվում են:
Սթենֆորդի համալսարանի անձնախմբի կատարած հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում:

1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



