Գիտնականները նշել են արյան բարձր ճնշման անսպասելի առավելությունը
ОБЩЕСТВОԱմերիկացի գիտնականները ցույց են տվել, որ զառամյալ հասակում արյան բարձր ճնշումը կապված Է ծերունական տկարամտության զարգացման ցածր ռիսկի հետ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան ուսումնասիրությունը հրապարակված Է Alzheimer՚s & Dementia: The Journal of the Alzheimer՚s Association-ում, դրա մասին համառոտ պատմել Է EurekAlert!-ը:
Բժիշկները կապ են հայտնաբերել արյան բարձր ճնշման, հատկապես եթե այն ի հայտ Է եկել 80 եւ ավելի բարձր տարիքում, եւ 90 տարեկանից հետո տկարամտության հայտնվելու ռիսկի նվազման միջեւ: Իրենց եզրակացություններին գիտնականները եկել են՝ դիտարկելով 559 մարդու, որոնցից յուրաքանչյուրը եղել Է 90-ից բարձր տարիքի: Հետազոտության ընթացքում դրա մասնակիցների մոտավորապես 40 տոկոսի մոտ (224 մարդ) ախտորոշվել Էր տկարամտություն:
Մինչդեռ այս ախտորոշմամբ մարդկանց թիվն ավելի փոքր Էր նրանց թվում, ում մոտ 80-89 տարեկանում սկսել Էին դիտվել արյան բարձր ճնշման դեպքեր: Այն տարեցների համեմատությամբ, որոնց մոտ չի գրանցվել այս առանձնահատկությունը, այս մարդկանց մոտ միջին հաշով 42 տոկոսով քիչ Է զարգացել տկարամտությունը:
1
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»
2
Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»
5
MWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 лет



