Տղամարդու մեջ կարևորում եմ երջանկացնելու արվեստը. Լիլիթ Հարոյան
ФОТОLife.panorama.am-ի զրուցակիցն է Լիլիթ Հարոյանը, ում հեռուստադիտողն այժմ տեսնում է «Change» սիթքոմում` Հովհաննես Ազոյանի հերոսի` Մարսելի կնոջ կարգավիճակում:
-Լիլիթ, նախեւառաջ մի փոքր պատմե՞ք Ձեր մասին, ի՞նչ կրթություն, ի՞նչհետաքրքրություններ ունեք:
- Ավարտել եմ Երեւանի պետական համալսարանի «Հոգեբանության» ֆակուլտետը, նաեւ սովորել եմ Երգի պետական թատրոնի «Հաղորդավարության» բաժինը: Սիրում եմ հետաքրքիր զրույցներ, լավ երաժշտություն, պարում եմ ու զբաղվում եմ յոգայով:
-Դերասանական կրթություն չունեք, հետաքրքիր է կերպարներ կերտելիս, այս ոլորտումստեղծագործելիս ի՞նչ դժվարությունների եք հանդիպում և ո՞ւմ խորհուրդներն եքառավել շատ կարեւորում:
- Այո, դերասանական կրթություն չունեմ, կերպարներս կերտելիս ինձ օգնում է մասնագիտությունս. Փորձում եմ մտնել կերպարիս հոգեբանության մեջ, հասկանալ իրեն ու դառնալ ինքը: Կարեւորում եմ այս ոլորտում պրոֆեսիոնալների խորհուրդները, ինչպես նաեւ հաշվի եմ առնում հարազատներիս կարծիքը:
-Հեռուստադիտողը հիմա Ձեզ տեսնում է «Change» սիթքոմում, սա արդեն երկրորդհումորային նախագիծն է: Կատագերգության ժանրը ընտրելը Ձեր ընտրությո՞ւնն է, թեռեժիսորների:
- Առաջարկներ շատ եմ ունենում տարբեր ժանրերում նկարահանվելու: Թե ինչու կատագրեկություն, պատասխանը մեկն է` մարդկանց ժպիտ, ծիծաղ ու դրական էմոցիաներ փոխանցելու համար: Մենք օրվա ընթացքում ամենաքիչը երեք մարդու պետք է ժպիտ պարգեւենք: Միաժամանակ պետք է ասեմ, որ շատ շուտով ինձ կտեսնեք նաեւ այլ նախագծում, այդ թվում այլ ժանրերում եւս:
-Խոսելով սիթքոմի մասին` հետաքրքիր է լսել Ձեր կարծիքը ներքին անցուդարձի, դերասանական անձնակազմի և ընդհանուր ստեղծագործական խմբի հետ աշխատանքիմասին:
- «Change» սիթքոմը հիանալի անձնակազմ ունի, սա ֆանտաստիկ աշխատասեր մարդկանց ընտանիք է: Սիրում եմ անխտիր ամենքին, բոլորը օգնում են միմյանց, ոգեւորում. մեզ մոտ շատ դրական մթնոլորտ է տիրում:
-Բացի սիթքոմից ի՞նչ այլ ծրագրեր ունեք:
- Արդեն երկու տարի է հիմնադրել եմ հոգեբանական կենտրոն, այդպիսով փորձում եմ կատարելագործվել նաեւ իմ առաջին մասնագիտությունում: Հեռուստատեսային աշխատանքում եւս կլինեն անակնկալներ:
- Նաեւ յոգայով եք զբաղվում, սա Ձեզ համար հոբբի՞ է:
- Յոգան իմ տարերքն է, իմ ապրելաոճը, այն գիտություն է, որի մեջ գտել եմ բոլոր հարցերիս պատասխանները:
-Տղամարդու մեջ ո՞ր հատկանիշն եք ամենաշատը կարեւորում և ի՞նչը չեք հանդուրժում:
- Տղամարդու մեջ կարեւորում եմ երջանկացնելու արվեստը, հիանալու, հասկանալու կարողությունը, անկեղծությունը, հումորը, որոշում կայացնելու ունակությունը, հավատարմությունը, մտածողության լայնածավալությունը, ինտելեկտն ու գիտակցության մակարդակը, պահելաձեւը եւ այլն: Ոչինչ չկա, որ չհանդուրժեմ, ուղղակի կփորձեմ հասկանալ պատճառն ու օգնել դիմացինիս: