Լեհաստանում մոլեգնող սառնամանիքի զոհերի թիվը հասել Է 85-ի
ОБЩЕСТВОԼեհաստանում վերջին մեկ օրվա ընթացքում երկու մարդ Է մահացել ցրտահարությունից, զոհերի ընդհանուր թիվը 2016 թվականի նոյեմբերի 1-ից հասել Է 85-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է անվտանգության կառավարական կենտրոնը:
«Միայն երեկ ցրտահարությունից երկու մարդ Է մահացել Նիժնեսիլեզի եւ Լոձի վոյեւոդություններում: Նոյեմբերի սկզբից մահացել Է արդեն 85 մարդ»,-պատմել Է կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Աննա Ադամկեւիչը, որի խոսքը մեջբերում Է PAP գործակալությունը:
Լեհաստանում խիստ ցրտել Է հունվարի առաջին կեսին, հատկապես ցածր ջերմաստիճաններ են դիտվել Մալոպոլյան վոյեւոդությունում, որտեղ գիշերը ջերմաչափերի սյուներն իջել են մինչեւ ըստ Ցելսիուսի մինուս 37 աստիճան: Երկրի ջերմաստիճանային ռեկորդը՝ մինուս 41 աստիճան, գրանցվել Է 1940 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ 14.00
1
Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян
2
Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности
3
До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по
новому адресу — ул. Ереванян, 3/4...



