Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եթե նոր չարաշահում չլինի, դա արդեն իսկ մեծ փոփոխություն է

ИНТЕРВЬЮ

Past.am-ի հյուրն է Գրականության ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը.

– Պարոն Դևրիկյան, ի՞նչ զգացողություններով և ինչպիսի՞ գնահատականով ճանապարհեցիք անցած քաղաքական տարին:

– Ինձ թվում է, որ անցած տարին բոլորս էլ որոշակի քաղաքական փոփոխությունների սպասումներով ամփոփեցինք: Որովհետև ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ երկիրը փոփոխությունների առավել արագացված ռիթմի կարիք ունի: Հատկապես, որ այդ մասին խոսվում էր նաև իշխանական մակարդակով: Ըմբռնումն այն էր, որ ավելի լավ պետք է աշխատենք, ու մեր երկրի կառավարման համակարգը է՛լ ավելի արդյունավետ ու ավելի ազնիվ պետք է լինի:

– Իսկ խոսքերը գործ դառնո՞ւմ են, ավելի որոշակի` առարկայական քայլեր եղա՞ն:

– Տեսանելիության խնդիրը միանշանակ չէ, դա դժվար է տեղի ունենում: Բայց բոլոր դեպքերում, եթե հարցադրումն արվում է և այն հրապարակայնորեն հնչում է բոլոր օղակներում` սկսած ընդդիմադիր, վերջացրած իշխանական, ուզի–չուզի իր արտացոլումը գտնում է պրակտիկ կյանքում:

Ի վերջո մամուլում այնքան բաներ գրվեցին չարաշահումների ու ապօրինությունների վերաբերյալ: Նույնիսկ պետական մակարդակով դրանց մասին խոսվեց: Անգամ ամենախիստ ընդդիմությունը այնպիսի փաստեր չէր հրապարակի, ինչ հրապարակեց իշխանությունը: Այս ամենը խոսում է այն մասին, որ ինչ–որ փոփոխություններ կլինեն: Նույնիսկ եթե նոր չարաշահում չլինի, դա արդեն իսկ մեծ փոփոխություն է:

– Դուք հավատո՞ւմ եք կառավարությանը, որ կկարողանա մի բան անել:

– Ես համոզված եմ, որ կանի: Այնպես չէ, իհարկե, որ նախորդ կառավարությունները ոչինչ չէին անում: Ամեն դեպքում կյանքը զարգանում ու շարունակվում է: Պարզապես պետք է այսօր շատ ավելին անել:

Նույն կերպ` ես իմ գործունեությանն էլ եմ քննադատորեն նայում, անգամ բացասական եմ գնահատում: Հասկանում եմ, որ ավելի շատ պետք է աշխատենք, ավելի շատ միջազգային ծրագրեր պետք է իրականացնենք: Այնպես որ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակը բոլորիս շատ բան հասկացրեց ու նոր ձեռնարկների մղեց: Այս առումով կառավարության գործունեության մեջ էլ նշանակալի արդյունքներ կլինեն:

Պարզապես պարտավոր ենք արդյունքներ ունենալ: Ինչպես պատերազմի ժամանակ էր, երբ ասում էինք, որ դատապարտված ենք հաղթելու: Եվ եթե մենք նշանակալի այդ արդյունքները չապահովենք, ապա պետք է գիտակցենք, որ դա կործանարար կլինի երկրի համար:

– Իսկ իշխանությունն այդ քայլին է գնում ինքնապահպանման բնազդից ելնելո՞վ:

– Այսինքն` որպեսզի կարողանա վերարտադրվել` սա՞ է Ձեր նկատառումը: Ես կյանքին միշտ ավելի պայծառ ու բարձր հայացքով եմ նայել: Միգուցե որովհետև դա գրականագետի հայացք է, չգիտեմ: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ իշխանության գիտակցումը փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ, պայմանավորված չէր միայն ապրիլյան պատերազմով: Որովհետև փետրվարից սկսած հանրապետության նախագահի խոսքում պերմանենտ եղել է այդ հարցադրումը: Պատերազմն էլ իր հերթին ընդգծեց դա:

Միշտ էլ պատմականորեն այդպես է եղել: Ինչպես Ռուսաստանում եղավ 1850–ական թվականներին, երբ հսկայական բարեփոխումներ սկսվեցին Ղրիմի պատերազմից հետո: Որովհետև տեսան, որ երկիրը կրախի կմատնվեր, եթե չարվեին անհրաժեշտ փոփոխություններ ու առաջընթաց չապահովեին:

Մեզ մոտ էլ նույնն է: Իշխանության մեջ եղողներն էլ հայ մարդիկ են, ովքեր տեսնում ու գիտակցում են, թե գնալով ինչպես է երկրի վիճակը վատանում: 

Իսկ ներկա կառավարության առանձնահատկությունն այն է, որ այստեղ ընդգրկված են այնպիսի մարդիկ, որոնք կաշկանդված չեն ինչ–ինչ հարցերով, բարոյական պարտավորվածություններ չունեն սրա–նրա առաջ: Ուստի նրանց գործողությունները կարող են լինել ավելի վճռական ու ավելի օպտիմալ:

– Մի խոսքով, եթե ընդհանրացնենք` Ձեր սպասելիքները դրակա՞ն են 2017 թվականից:

– Անգամ Մարտակերտի գաղթի ժամանակ ես վստահ եմ եղել, որ մենք միևնույն է, հաղթելու ենք: Բայց այս վերացական լավատեսությունից դուրս ներկայում մեկ այլ խնդիր կա: Բանն այն է, որ նախընտրական շրջանում ճշմարտության փոխարեն մարդիկ միշտ քաղաքական հաշվարկներով են առաջնորդվում: Հույսս այն է, որ ընտրությունները բնականոն կընթանան, կավարտվեն և կվերանա կասկածի մթնոլորտը: Որից հետո արագացված տեմպերով երկիրն առաջ կգնա: Իմ գլխավոր սպասելիքն այսպիսին է 2017 թվականից:

Գոհար Սարդարյան

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%