Բրիտանացիներն աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունն են կազմակերպել շների համար
ОБЩЕСТВОԼոնդոնում գործարկել են աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունը շների եւ նրանց տերերի համար: Այս ծառայությունը տրամադրվում Է անվճար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail թերթին:
Մեկ ժամ տեւողությամբ շրջագայությունը ներառում Է այցելություն Անգլիայի մայրաքաղաքի այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Հայդ-փարքը, Գրին-փարքը, Քենգսինգթոնի Փալաս Գարդենս փողոցը եւ այլն: Ավտոբուսը կանգ Է առնելու դրանցից յուրաքանչյուրի մոտ, որպեսզի շները եւ նրանց տերերը կարողանան զբոսնել:
Շրջագայության մասնակիցները կկարողանան այցելել ռեստորաններ, որոնց մուտքն ազատ Է կենդանիների համար, եւ մասնագիտացված ատրակցիոններ: Ուղեվարը շրջագայության ընթացքում ներկայացնում Է, թե ինչպես Է Լոնդոնի պատմությունը կապված շների հետ:
Նշվում Է, որ շրջագայությունը գործարկել են հունվարի 16-ին: Ավտոբուսը կերթեւեկի օրական երեք անգամ՝ մինչեւ հունվարի 19-ը ներառյալ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



