ԱՄՆ-ում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան
ОБЩЕСТВО ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան: Այդ մասին հայտնել են Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքի կենդանաբանական այգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կենդանաբական այգում նշել են, որ նա խաղաղ մահացել Է քնի մեջ, իսկ այգու աշխատողները նրա դին գտել են վաղ առավոտյան:
Կոլոյի մարմինը դիակիզվելու Է, իսկ գորիլային կթաղեն կենդանաբանական այգում, որտեղ նա ապրում Էր: Նաեւ կանցկացվի հետազոտություն՝ պարզելու նրա մահվան պատճառները:
Կոլոն ծնվել Է 1956 թվականին: Նա դարձել Է աշխարհում առաջին գորիլան, որը ծնվել Է անազատության մեջ: Կոլոն մոտավորապես 20 տարով ավելի Է ապրել, քան միջին հաշվով ապրում են գորիլաները:
Կոլոն իր կյանքի ընթացքում երեք գորիլաների մայր Է դարձել, ինչպես նաեւ 16 գորիլաների տատիկ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



