Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը
МЕЖДУНАРОДНОЕԻրանի նախագահ Հասան Ռոուհանին անիրագործելի Է համարել այսպես կոչված միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռոուհանիի կարծիքով՝ դրա վերաբերյալ Թրամփի խոսքերը սոսկ կարգախոսների հավաքածու Է, որոնք իրականության հետ առնչություն չունեն: Իրանի նախագահն իր կարծիքը հնչեցրել Է երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում:
«Հարգարժան ընտրված նախագահն իր դժգոհությունն Է հայտնել գործարքից, ասել, որ այն վատն Է, գուցեեւ ամենավատը պատմության մեջ»,-նշել Է Ռոուհանին, հավելելով, որ գործարքի պայմանների վերանայման մասին խոսք լինել չի կարող:
«Դրանք ընդամենը կարգախոսներ են եւ ինձ քիչ հավանական Է թվում, որ, ստանձնելով պաշտոնը, Թրամփը կփորձի ինչ-որ բան անել: Պայմանագիրը կնքվել Է ոչ միայն մեր երկու երկրների կողմից, այնպես որ նա չի որոշելու՝ լավն Է այդ պայմանագիրը, թե վատը»,-ասել Է Ռոուհանին:
Իրանի նախագահն ավելի վաղ Էլ ասել Է, որ Թրամփին թույլ չի տա չեղարկել գործարքը:
Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում քանիցս քննադատության Է ենթարկել Իրանի հետ վեց պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կնքած գործարքը: Մինչդեռ այն համարվում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբամայի գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը:
1
Почему бывший министр обороны «заговорил сейчас»? «Паст».
2
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
3
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил
4
В Ереване прошёл образовательный марафон «ЕАЭС: интеграция и возможности»
5
Цена серебра обновила рекорд - $57,86 за унцию



