ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել Է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) բաց առցանց մուտքով զետեղել Է շուրջ 13 միլիոն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ փաստաթղթերը, որոնցից հանված Է գաղտնիության գրիֆը, վերաբերում են գերատեսչության գործունեությանը՝ սկսած դրա ստեղծման պահից՝ 1947 թվականից, ընդհուպ մինչեւ 1990-ական թվականները: Դրանք նաեւ լույս են սփռում ԿՀՎ-ի աշխատանքի ասպեկտների վրա սառը պատերազմի, ինչպես նաեւ վիետնամական եւ կորեական ռազմական հակամարտությունների ժամանակներում, հաղորդել Է հեռուստաալիքը:
ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ֆրիտց Հոռնյակի խոսքով՝ զետեղվել Է իրոք ամբողջ արխիվը: Ինչպես նշել Է նա, «ընտրողական մոտեցում չի եղել» այն առումով, թե ինչը հրապարակել, իսկ ինչը՝ ոչ: «Դա լիակատար պատմությունն Է, այն բովանդակում Է ինչպես լավը, այնպես Էլ վատը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



