Կանադացի գիտնականը ցեցի նոր տեսակն անվանել Է Թրամփի պատվին
ОБЩЕСТВО Կանադացի գիտնական Վազրիք Նազարին Կալիֆոռնիայում հայտնաբերել Է ցեցի նոր տեսակ եւ այն անվանել Է Neopalpa donaldtrumpi՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պարզաբանել Է Նազարին, միջատի գլուխը ոսկեգույն աղվամազ Է ծածկում, ինչը նրան շատ Է հիշեցրել Թրամփի սանրվածքը:
Թեւերի շուրջ մեկ սանտիմետր բացվածքով միջատը բնակվում Է Կալիֆոռնիայի հարավում եւ Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիայի նահանգում:
Դա առաջին միջատն Է, որն անվանվել Է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պատվին:
Այսօրվա դրությամբ կենդանիների եւ միջատների ինը տեսակներ, այդ թվում՝ ձուկ, սարդ եւ մակաբույծ որդ, կրում են երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի անունը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



