Յուրա Մովսիսյանը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
ОБЩЕСТВОԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է 2018 թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մասին:
«Գիտեմ Ռուսաստանը և գիտեմ ռուսներին: Նրանք շատ ընկերական, հյուրընկալ մարդիկ են, և ես հավատում եմ, որ աշխարհի այս առաջնությունը կարող է լինել լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ: Աշխարհի այդ առաջնությանը կմասնակցեն իմ ընկերներից շատերը, և ես լիահույս եմ, որ կմասնակցի նաև իմ երկրի` Հայաստանի թիմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մովսիսյանը ESPNFC-ին:
Յուրա Մովսիսյանը չի հրավիրվում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ՝ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահանջով: Մովսիսյանը մինչ այս ազգային թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով 10 գոլ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



