Ջորջ Բուշ-ավագին տեղափոխել են հիվանդանոց
ОБЩЕСТВОԱՄՆ-ի 92-ամյա նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը դեռեւս անհայտ պատճառներով տեղափոխվել Է Հյուսթոն քաղաքի (Տեխասի նահանգ) հիվանդանոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է ամերիկյան հեռուստատեսությունը՝ վկայակոչելով պետության նախկին ղեկավարի ներկայացուցիչ Ջոն Բեքերին:
Նրա խոսքով՝ Բուշ-ավագը ներկայում գտնվում Է կայուն վիճակում եւ ապաքինվում Է: Նա նշել Է, որ նախագահը պետք Է հիվանդանոցում մնա եւս մի քանի օր:
Ջորջ Բուշ-ավագը, որն ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն զբաղեցրել Է 1989 թվականի հունվարից մինչեւ 1993 թվականի հունվարը, ներկայում ապրող ԱՄՆ-ի նախկին առաջնորդներից ամենատարեցն Է: Նա նաեւ 1981-ից մինչեւ 1989 թվականը փոխնախագահի պաշտոնում Է աշխատել ԱՄՆ-ի նախագահ Ռոնալդ Ռեյգանի վարչակազմում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты



