Ուժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայում
ОБЩЕСТВОՈւժգին երկրաշարժ Է տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական մասում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters գործակալությանը, երկրաշարժի Էպիկենտրոնը գտնվում Էր 10 կիլոմետր խորության վրա, Իտալիայի մայրաքաղաք Հռոմից մոտավորապես 100 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում, մագնիտուդը կազմել Է 5,4: Ցնցումներն զգացվել են Հռոմում եւ երեք տարածաշրջանների՝ Լացիոյի, Աբրուցոյի եւ Մարկեի քաղաքներում: Զոհերի եւ ավերածությունների մասին առայժմ չի հաղորդվում:
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության տվյալներով, Էպիկենտրոնը գտնվում Էր Ամատրիչե քաղաքից ընդամենը 7 կիլոմետր հեռավորության վրա, որը լրջորեն տուժել Է 2016 թվականի օգոստոսի 24-ի երկրաշարժից: Այն ժամանակ Ամատրիչեում եւ հարեւան Ակումոլի եւ Արկուատե քաղաքներում զոհվեց 300 մարդ, ավերվեցին հազարավոր տներ: Սեյսմոլոգները գրանցել Էին ավելի քան 45 հազար հետցնցում, ներառյալ հոկտեմբերին տեղի ունեցած 6,6 մագնիտուդով երկրաշարժը: Այն ժամանակ տուժեցին տասնյակ մարդիկ:
1
В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные
2
Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»
3
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов
4
МИД Ирана призвал ближневосточные страны извлечь уроки из последних событий
5
Для власти закона не существует։ «Паст»



